Լավրովը շնորհակալություն է հայտնել Սիրիային ռուս օդաչուի փրկության համար
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր երախտագիտությունն է հայտնել սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո ինքնանետված ռուս օդաչուին փրկելու հարցում ցուցաբերած օգնության համար, գրում է lenta.ru-ն:
«Կցանկանայի երախտագիտության խոսքեր հայտնել և խնդրել այս խոսքերը փոխանցել նրանց, ովքեր երեք օր առաջ՝ վտանգելով իրենց կյանքը, օգնել են փնտրել և փրկել ռուս օդաչուին»,- ասել է Լավրովը Մուալեմի հետ հանդիպումից առաջ։
Մեկնաբանելով Անկարայի գործողությունները Սու-24-ի հետ կապված միջադեպում՝ ռուս նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունն «անցել է թույլատրելիի սահմանը»։
Հիշեցնենք, որ օդաչուներից մեկի փրկության գործողությանը մասնակցել էին ռուս զինվորականներն ու սիրիացի հատուկջոկատայինները։ Կործանված ռուսական ինքնաթիռի օդաչուին փրկելու գործողության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։










