Կիպրոսում շունը հրաժարվել է լքել սատկած ընկերոջը (տեսանյութ)
Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է սատկած ընկերոջ կողքից չհեռացող ու ողբացող շունը:
Շունը սատկել է մեքենայի հարվածի հետևանքով, մինչդեռ կենդանու հավատարիմ ընկերը երկար ժամանակ ողբաձայն ոռնում է` սգալով շան կորուստը:
Հուզիչ տեսանյութը նկարահանվել է Կիպրոսում: Այն նկարահանողի խոսքով` կենդանին սատկել է մեքենայի հարվածից հետո:










