Փարիզում ահաբեկչությունների զոհերի ոգեկոչման արարողություն է անցկացվում

19:34 • 27.11.15

Ֆրանսիայի մայրաքաղաքում սգո արարողություն է անցկացվում` ի հիշատակ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների հետևանքով զոհված 130 անձանց:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` լռության րոպեից հետո մեծ էկրաններին ցուցադրվել են զոհերի լուսանկարները:

Արարողությունն անցկացվում է երկրիի նախագահ Ֆրանսուա Օլանդի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև զոհերի հարազատների մասնակցությամբ:

Ֆրանսուա Օլանդն իր խոսքում ևս մեկ անգամ խոստացել է վրեժ լուծել ահաբեկչությունների մեղավորներից:

 

 

Փարիզում ահաբեկչությունների զոհերի ոգեկոչման արարողություն է անցկացվում