Ռուսաստանը որոշել է չեղարկել Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմը

18:17 • 27.11.15

Ռուսաստանը որոշում է կայացրել 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել ազատ մուտքի ռեժիմը Թուրքիայի հետ: Ինչպես փոխանցում է  Meduza-ն` այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով` ազատ վիզային ռեժիմը «կկասեցվի» և հայտնի չէ, թե որքան ժամանակով: Թուրքիայի հետ ազատ մուտքի ռեժիմը գործում է 2011-ից ի վեր:

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառով:

Հաղորդվում է, որ նոյեմբերի 28-ին ՌԴ կառավարությունը կներկայացնի այն պատժամիջոցների ցուցակը, որոնք կարելի է սահմանել Թուրքիայի նկատմամբ:

 

Ռուսաստանը որոշել է չեղարկել Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմը