Ժիրինովսկին առաջարկել է Ստամբուլը ոչնչացնել միջուկային հարվածով

17:49 • 27.11.15

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է տապալել Թուրքիան հրթիռային-միջուկային հարվածով, գրում է lenta.ru-ն:

«Ստամբուլը շատ հեշտ է ոչնչացնել. բավական է մեկ միջուկային ռումբ գցել նեղուցը և այն կոչնչանա: Դա այնպիսի սարսափելի ջրհեղեղ կլինի, ջրի սյունը կբարձրանա 10-15 մետրի, և քաղաքն այլևս չի լինի, իսկ այնտեղ ինը միլիոն մարդ է ապրում»,- ասել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները չեն միջամտի՝ «չցանկանալով մահանալ միջուկային հրդեհում»: Ժիրինովսկին նշել է, որ այժմ Թուրքիան թիվ մեկ թշնամին է Ռուսաստանի համար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսական առաջին ալիքի «Политика с Петром Толстым» հաղորդման եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում Հայաստանն է և նշել է, որ հայերը կարող են զենքով գնալ ուղիղ դեպի Թուրքիա ու հասնել մինչև Ստամբուլ։

«Այդ տարածաշրջանում միակ հավատարիմ դաշնակիցը, ով կկատարի ամեն ինչ, ինչ մենք ցանկանանք, Հայաստանն է։ Այ նրանք կանեն ամեն ինչ, միայն ասեք նրանց»,- ասել է Ժիրինովսկին։

Ժիրինովսկին առաջարկել է Ստամբուլը ոչնչացնել միջուկային հարվածով