Կանադացի երեխաները տաք հագուստ են թողնում փողոցներում անօթևանների համար
Կանադայի Հալիֆաքս քաղաքում (Նոր Շոտլանդիա նահանգ) մի խումբ երեխաներ սուրբծննդյան տրամադրություն են ստեղծել` տաք ձմեռային հագուստներ թողնելով անտուն մարդկանց համար։
Ինչպես գրում է Oddity Central-ը` քաղաքի տարբեր մասերում սյուների վրա փաթաթված հագուստները գրավել են տեղացիների ուշադրությունը, ովքեր էլ լուսանկարները տարածել են համացանցում:
Ամեն տարի համայնքի բնակիչ Թարա Աթկինս-Սմիթը տաք հագուստ է հավաքում կարիքավորներին ու անօթևաններին օգնելու համար: Իր բարեգործական առաքելությանը նա ներգրավում է երեխաներին` վերջիններիս սովորեցնելով կյանքի կարևորագույն արժեքները:












