Սպանվել է թուրքական Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավարը. ԶԼՄ-ներ
Թուրքական Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Տահիր Էլչին մահացել է ոստիկանության հետ քուրդ գրոհայինների միջև փոխհրաձգության ժամանակ, սպանվել է նաև մեկ ոստիկան, հաղորդում է РИА Новости-ն:
Ոստիկանության և Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի գրոհայինների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել, երբ Էլչին լրագրողներին կարդացել է մամուլին ուղղված ուղերձը:
Վնասվածքներ է ստացել մի քանի մարդ, այդ թվում ոստիկաններ և թուրքական Anadolu և DHA լրատվական գործակալությունների թղթակիցներ:
Նախկինում Էլչին ձերբակալվել է ոստիկանության կողմից հայտարարելու համար, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն չէ: Ստամբուլի դատարանն ազատ էր արձակել նրան չհեռանալու մասին ստորագրությամբ:










