Ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում կրակոցների հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կոլորադո Սփրինգս քաղաքի ընտանիքի պլանավորման կենտրոնի մոտ հնչած կրակոցների զոհն է դարձել առնվազն 3 մարդ, այդ թվում` 2 քաղաքացիական անձ, գրում է РИА Новости-ն` հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Անհայտ անձը կրակ է բացել կենտրոնի մոտ։ Տղամարդը 4 ժամ կրակահերթի մեջ է եղել ոստիկանության հետ, որից հետո հանձնվել է:
Վերջին տվյալների համաձայն` միջադեպի հետևանքով տուժել է 9 մարդ` 5 ոստիկան և 4 քաղաքացիական անձ, նրանց վիճակը գնահատվում է որպես լավ: Անծանոթ տղամարդը կենտրոն է բերել նաև որոշ իրեր, որոնք ոստիկանությունը դեռ պետք է ուսումնասիրի:
Հարձակվողի դրդապատճառները դեռ հայտնի չեն, սակայն Planned Parenthood կազմակերպության կենտրոնները, որոնք նաև հղիության արհեստական ընդհատման ծառայություններ են իրականացնում, նախկինում արդեն ենթարկվել են ակտիվիստների և աբորտներին դեմ մարդկանց հարձակումներին:
Միջադեպի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:


















