Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկում

12:47 • 28.11.15

Այրվել է մոտ 83 հա բուսածածկ տարածք, որից 25 հա անտառի տարածքում:

 

Նոյեմբերի 28-ին, ժամը 12.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:

 

Այրվել է մոտ 83 հա բուսածածկ տարածք, որից 25 հա անտառի տարածքում:

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկում