Իրանի նավթագազային հանքավայրերի առաջին տենդերները կանցկացվեն 2016 թվականին

14:04 • 28.11.15

Իրանի նավթագազային հանքավայրերի առաջին տենդերները կանցկացվեն 2016 թվականին։ Այդ մասին հայտարարել է երկրի նավթի հարցերով նախարարի տեղակալը՝ նավթագազային ոլորտում նոր պայմանագրերի վերաբերյալ համաժողովի ժամանակ, գրում է gazeta.ru-ն:

 

Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արդյունահանումը և մինչև 2020 թվականը հասնել օրական 4-7 միլիոն բարել մակարդակի։

 

Այսօրվա դրությամբ Իրանում արդյունահանվում է օրական 2,8 միլիոն բարել նավթ, մինչև պատժամիջոցների ռեժիմի սահմանումն արդյունահանվել է օրական մինչև 4 միլիոն բարել, որից 2,5 միլիոնն ուղղվել է արտահանման։

 

Իրանի նավթագազային հանքավայրերի առաջին տենդերները կանցկացվեն 2016 թվականին