Ռուսաստանում գործող թուրքական բիզնեսն ահազանգ է հնչեցնում. Պեսկով

12:21 • 28.11.15

Ռուսաստանում գործող թուրքական բիզնեսի ասոցիացիաներն ահազանգում են ռուսական Սու-24-ի վրա թուրքական կործանիչների հարձակումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

 

«Մենք այժմ շատ ազդանշաններ ենք ստանում տարբեր թուրքական հասարակական կազմակերպություններից՝ այստեղ աշխատող թուրքական բիզնեսի ասոցիացիաներից, որոնք ահազանգում են։ Նրանք նույնպես չեն կարող իրենց համար պատասխան գտնել՝ ինչո՞ւ Էրդողանն արեց դա»,- ասել է Պեսկովը ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:

 

Խոսնակը նաև նշել է, որ նման սադրանքը չի բխել ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ անգամ Թուրքիայի շահերից:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։


Համաձայն թուրքական կողմի պնդումների՝ ռազմական ինքնաթիռը խփելու պահին իրենք չեն իմացել, թե ում է պատկանում այն: Իրենք 10 անգամ կրկնել են նախազգուշացումը, սակայն օդաչուները չեն արձագանքել, ինչից հետո միայն կրակ է բացվել:
 

Ռուսաստանում գործող թուրքական բիզնեսն ահազանգ է հնչեցնում. Պեսկով