ԻՊ-ն Թուրքիայում բարելի համար 20 դոլարով նավթ է վաճառում. քաղաքական գործիչ

18:06 • 28.11.15

Թուրքիան թույլ է տալիս «Իսլամական պետություն» խմբավորմանը սև շուկայում վաճառել Իրաքից և Սիրիայից արտանահնված նավթը՝ բարելի համար 20 դոլարով: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Իրաքի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական և «Օրենքի պետություն» խորհրդարանական կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Մուվաֆակ ար-Ռուբաին. հաղորդում է РИА Новости-ն:

 

Facebook-ի իր պաշտոնական էջում տեղադրված իր հայտարարության մեջ Ար-Ռուբաին ներկայացրել է աջակցության մի քանի ձև, որը Թուրքիան իր տվյալներով ներկայացնում է գրոհայիններին, և նավթի վաճառքը նա դրել է առաջին տեղում:

 

«Թուրքական աջակցության առաջին ձևն այն է, որ գրոհայինները վաճառում են Իրաքից և Սիրիայից բերված նավթը Թուրքիայի սև շուկայում բարելի համար մինչև 20 դոլար հասնող գնով, ինչև երկու անգամ քիչ է նավթի համաշխարհային գներից»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

 

Ինչպես պնդում է Ար-Ռուբաին, Թուրքիան նաև արտասահմանից նոր ահաբեկիչների անդամագրելու կետ է դարձել:

 

«Այն դարձել է անդամագրության և ԻՊ-ի հրամանատարների հետ ներգաղթյալների հանդիպման վայր, մասնավորապես Ստամբուլում, ինչից հետո նրանց տեղափոխում են թուրքական սահմանից Իրաքի Մոսուլ և Սիրիայի Ռաքքա»,- ասված է հայտարարության մեջ:

 

Քաղաքական գործչի խոսքերով՝ ամեն ամիս թուրքական սահմանը հատում են հարյուրավոր ծայրահեղականները, բայց տեղի անվտանգության ուժերը նախընտրում են դրա դիմաց փակել իրենց աչքերը:

 

Պատգամավորը նաև նշել է, որ վիրավոր գրոհայինները հավանաբար բժշկական օգնություն են ստանում թուրքական հիվանդանոցներում:



 

ԻՊ-ն Թուրքիայում բարելի համար 20 դոլարով նավթ է վաճառում. քաղաքական գործիչ