Անհայտ անձինք հարձակվել են Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի վրա
Անհայտ անձինք հարձակվել են Մալիում ՄԱԿ-ի խաղաղարարների բազայի վրա, գրում է gazeta.ru-ն:
Ականատեսների խոսքերով՝ բազայի հարևանությամբ լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ:
ՄԱԿ-ից մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:
Ավելի վաղ Մալիի մայրաքաղաքում գտնվող Radisson Blu հյուրանոցում կրակոցներ էին հնչել: Պատանդ էր վերցվել մոտ 170 մարդ, նրանց մի մասն ազատ է արձակվել: Հաղորդվել է 27 զոհի մասին:










