Մայքլ Ջեքսոնի երկրպագուհին բանտում է հայտնվել` երեխայի հետ նրա «հնարքը» կրկնելով
Մայքլ Ջեքսոնի երկրպագուհին որոշել է կրկնել փոփ-արքայի կենսագրության ամենավառ, բայց ոչ լավագույն պահերից մեկը: Երիտասարդ մայրը փոքրիկին դուրս է հանել պատուհանից ` պահելով երեխայի ձեռքերից և բացականչելով սիրելի երգչի անունը:
Ինչպես հայտնում է The Telagraph-ը` բրիտանուհու այդ արարքից ապշած դատարանը կնոջը բանտ է ուղարկել, ինչպես նաև վերականգնողական բուժման: Միջադեպը տեղի էր ունեցել ավելի վաղ այս տարի:
Այդ քայլին բրիտանուհին, ում անունը չի նշվում, գնացել է ռադիոյով Ջեքսոնի երգը լսելուց հետո:
Հայտնի է, որ Մայքլ Ջեքսոնն այս հնարքը կատարել է 2002-ին` Բեռլինի հյուրանոցի պատուհանից դուրս հանելով և երկրպագուներին ցույց տալով իր որդուն` Բլենկիթին: Ավելի ուշ երգիչը խոստովանել էր, որ սխալ արարք է կատարել:











