Կապանում իր տանը հայտնաբերվել է բնակչի դին՝ մարմնին հարվածի հետքերով. shamshyan.com
Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում Բանավանի 22 տանը տղամարդու դի կա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը` Կապանի ոստիկանապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տան տիրոջ` 76-ամյա Ռադիկ Արամի Հակոբյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կան հարվածի հետքեր, ինչը պատճառ է դարձել մահվան:
Ըստ աղբյուրի՝ պանությունը կատարելու մեջ կասկածվում է մահացածի կինը՝ 64-ամյա Հազարվարդ Արմենակի Աբգարյանը, ով ամուսնուն սպանել է, երբ նա քնած է եղել բազմոցին:
Ոստիկաններն ու քննիչները ննջարանում կնոջ մահճակալի տակ հայտնաբերել են հանցագործության գործիք` մուրճն ու կացինը, որոնց վրա կան արյան հետքեր:
Կինը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին։










