Բորուսիայից Լիվերպուլ տեղափոխվելու հարցում որևէ ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն չկա. Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է տեղեկություններն այն մասին, ըստ որոնց՝ իր նախկին թիմից՝ Դորտմունդի «Բորուսիայից» հնարավոր են տեղափոխություններ «Լիվերպուլ».
«Որևէ նման պայմանավորվածություն չկա «Բորուսիայի» հետ: Տրամաբանական է, երբ մարզիչները նոր թիմերում իր նախկին ֆուտբոլիստներից են ձեռք բերում, սակայն ներկայում դեռ որևէ համաձայնություն չկա:
«Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Եթե ինձ պետք լինեն այդ թիմից ֆուտբոլիստներ, ապա կբանակցենք»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «Goal.com»-ը:










