Սոչի-Սանկտ Պետերբուրգ չվերթը հետաձգվել է ոչ ադեկվատ ուղևորուհու պատճառով
Ինքնաթիռը, որը պետք է Սոչիից դեպի Սանկտ Պետերբուրգ թռչեր, 2 ժամով հետ է ընկել թռիչքային գրաֆիկից ուղևորուհիներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով:
«1964թ. ծնված կին ուղևորներից մեկն ինքնաթիռում սկսել է ոչ ադեկվատ վարք դրսևորել»,- մեջբերում է gazeta.ru-ն ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տարածած հաղորդագրությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ստեղծված իրավիճակում ինքնաթիռի հրամանատարը որոշել է կնոջը հեռացնել ինքնաթիռից:










