Դիարբեքիրում հայտնի իրավաբանի սպանությունը տեսագրվել է (տեսանյութ)
Թուրքիայում երեկը օրը ցերեկով Դիարբեքիրի փաստաբանների ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան, քրդամետ իրավաբան Թահիր Էլչիի սպանությունը տեսագրվել է:
Ինչպես նշում է cnn.com-ը, տղամարդը սպանվել էր Դիարբեքիրի Սուր թաղամասում մամուլի ներկայացուցիչների առջև հայտարարություն անելու ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էլչին խոսելիս է եղել թուրքական կողմի ու քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 1.500 տարվա պատմություն ունեցող տաճարներից մեկի կրած վնասի մասին, երբ հանկարծակի հնչել են կրակոցները:
Աղբյուրը նշում է, թե հետաքրքրական է, որ թուրքական պետական լրատվամիջոցները հաղորդում են այն մասին, որ իրավաբանի վրա զինված հարձակում են իրականացրել հենց քուրդ զինյալները, մինչդեռ Դիարբեքիրի իշխանությունների պնդմամբ, հարձակման հետևում կանգնած են թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները:
Տեսանյութը` այստեղ:










