110 դի. Իրաքի հյուսիսում հայտնաբերվել է եզդիների զանգվածային գերեզմանոց

11:04 • 29.11.15

Իրաքի հյուսիսային հատվածում` Սինջար քաղաքի տարածքում, հայտնաբերվել է եզդիների զանգվածային գերեզմանոց, որտեղ թաղվածները, ըստ ամենայնի, սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:


Ինչպես նշում է kommersant.ru-ն, երկրի իշխանությունների փոխանցմամբ, գերեզմանոցում հայտնաբերվել է 110 դի` հիմնականում տարեց կանայք: Նշվում է նաև, որ գերեզմանոցի տարածքն ցանկապատված է եղել, սակայն սակրավորներին հաջողվել է վնասազերծել դրանք:


Աղբյուրը մանրամասնում է, որ սա արդեն եզդիների` թվով 8-րդ զանգվածային գերեզմանոցն է` հայտնաբերված Սինջարի տարածքում: Հայտնի է նաև, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սինջար քաղաքը վերջերս է ազատագրվել ԻՊ-ից` քուրդ զինյալների աննախադեպ ցամաքային հարձակման արդյունքում:


Այս քաղաքում հիմնականում բնակվում են եզդիները, որոնց իսլամիստները վերացնում են առանձնահատուկ դաժանությամբ:


 

110 դի. Իրաքի հյուսիսում հայտնաբերվել է եզդիների զանգվածային գերեզմանոց