Առանց որևէ խնդրի կչեզոքացնեի Վարդիին ու Քեյնին. Սոլ Քեմբել

16:00 • 29.11.15

 «Արսենալի» նախկին պաշտպան Սոլ Քեմբելը կարծում է, որ հեշտությամբ կչեզոքացներ Պրեմյեր լիգայի ներկայիս լավագույն ռմբարկուների թվում գտնվող Ջեյմի Վարդիին («Լեսթեր») և Հարի Քեյնին («Տոտենհեմ»): 

 

«Կարո՞ղ էի ես կանգնեցնել Քեյնին ու Վարդիին: Առանց որևէ խնդրի: Կարծում եմ` դուք մոռացել եք, թե ես որքան լավ էի խաղում: Խնդիրը դրանում է»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն են մեջբերում բրիտանական լրատվամիջոցները:
 

Առանց որևէ խնդրի կչեզոքացնեի Վարդիին ու Քեյնին. Սոլ Քեմբել