Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության հերթական մրցումային օրը՝ հոկտեմբերի 17-ին, մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)․
- 15:00 — Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն առաջինը կսկսի Վալերիկ Մովսիսյանը, որը հանդես կգա երիտասարդների 95 կգ քաշային կարգում։
- 17:00 — Երիտասարդ կանանց 77 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը։
- 19:00 — Մրցումային օրը հայ ծանրորդների համար կեզրափակի Մարտին Պողոսյանը՝ ուժերը չափելով Մ23 տարիքային խմբի 85 կգ քաշային կարգում։
Առաջնության մրցելույթներին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այս հղմամբ։










