Հարավային Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել. վնաuվել են տներ, կան տnւժածներ
Հարավային Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում անտառային հրդեհը երեք ժամում տարածվել է մոտ 188 հեկտարի վրա: Կրակը վնասել կամ ոչնչացրել է առնվազն վեց բնակելի տուն, կան տուժածներ: Այս մասին հայտնել է New York Post (NYP) թերթը՝ վկայակոչելով տեղի հրշեջ ծառայությանը:
«Օրինջ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել, ինչը ստիպել է իրականացնել բնակիչների տարհանում, քանի որ այրվել է մի քանի տուն, և սպառնալիքի տակ է հայտնվել տասնյակ այլ տներ: Ավելի ուշ Օրինջ շրջանի հրշեջ ծառայությունը հաստատել է, որ հրդեհի հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է վեց տուն»,- ասված է հրապարակման մեջ:
Մերձակա շրջանների բնակիչներին տարհանում են: Հրշեջները փորձում են կանգնեցնել կրակի տարածումը ցամաքից և օդից, սակայն Սանտա Անայի ուժեղ տաք քամիները դժվարացնում են բռնկման դեմ պայքարը:














