Ձերբակալվել է «Վոստոչնի» տիեզերակայանի շինաշխատանքներից 273 մլն գողանալու համար կասկածվողը
Ռուսական Բլագովեշչենսկ քաղաքի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են 47–ամյա մի մոսկվացու, ով կասկածվում է «Վոստոչնի» տիեզերակայանի օբյեկտների կառուցման ժամանակ 273 մլն ռուբլու գողանալու համար:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը:
Այժմ տղամարդը մեղադրվում է ուրիշի սեփականության յուրացման ու այն ծախսելու համար: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ:










