Փարիզյան ահաբեկչությունների հիմնական կասկածյալը հնարավոր է՝ Սիրիայում է. ԶԼՄ-ներ

21:19 • 30.11.15

Ֆրանսիական հետախուզության տվյալներով` Փարիզի ահաբեկչության հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամը հնարավոր է` արդեն Սիրիա է հասել:

Ինչպես հաղորդում է CNN-ը` մեջբերելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին, Աբդեսլամը 10 պայթուցիչ է գնել փարիզյան խանութից, որի վաճառողը հայտնել է այդ մասին ահաբեկչի անվան  ու լուսանկարի հրապարակումից հետո:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Աբդեսլամը Գերմանիա է ժամանել, սակայն նոյեմբերի 24-ին գերմանացի իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում նրան չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ Աբդեսլամ եղբայրները, որոնցից մեկը մահապարտ-ահաբեկիչ էր, համարվում են նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների հիմնական կազմակերպիչները, որոնց հետևանքով 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա Լոլա Ուզունյանը:

 

  

Փարիզյան ահաբեկչությունների հիմնական կասկածյալը հնարավոր է՝ Սիրիայում է. ԶԼՄ-ներ