Anonymous-ը մեղադրել է Սիլիկոնյան հովտի ընկերությանը ԻՊ-ին օգնելու համար

17:56 • 30.11.15

Սիլիկոնյան հովտի ընկերությունն օգնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը արագացնել կայքի աշխատանքը և մեծացնել իրենց օնլայն անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Anonymous-ը, գրում է The Daily Mail-ը:

Հաքեր ակտիվիստները, որոնց թիրախում ահաբեկչական խմբավորման ինտերնետային գործունեությունը հայտնվել է Փարիզում իրականացված հարձակումներից հետո, մեղադրել են CloudFare-ին խմբավորմանն աջակցող կայքերը պաշտպանելու համար:

Ստարտափը ծառայություններ է տրամադրում մոտ չորս միլիոն հաճախորդի՝ արագացնելով կայքի բացվելու ժամանակը և օգնելով պաշտպանվել կիբերհարձակումների դեմ:

Ծառայության պատճառով, եթե Anonymous-ը փորձի կոտրել կայքը, CloudFare-ի տրամադրած տեխնոլոգիան կկանգնեցնի նրանց: Վերջին զեկույցը մեղադրել է CloudFare-ին ահաբեկչության եհտ կապեր ունեցող 40 կայք պաշտպանելու համար։

Anonymous-ը մեղադրել է Սիլիկոնյան հովտի ընկերությանը ԻՊ-ին օգնելու համար