Բաղդադում ահաբեկիչը պայթյուն է իրականացրել. կա 9 զոհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային մասում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 9 մարդ զոհվել է, առնվազն 20-ը` վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը գործել է ընդդեմ շիա ուխտավորների: Վերջիններս ուղևորվում էին Քարբալա սուրբ քաղաք` Իմամ Հուսեյնի հիշատակը ոգեկոչելու համար:
Զոհերի թվում նար իրավապահներ կան, որոնք գտնվում էին պայթյունի մոտակա անցակետերից մեկում:










