Ճգնաժամի մեջ հայտնված Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Եգիպտոսը վերջին տասնամյակում տեսել է ռմբակոծություններ և քաղաքական ցնցումներ, իսկ վերջերս ռուսական ուղևորատար ինքնաթիռի կործանումը Սինայի թերակղզում Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտը վերածել է քաոսի, գրում է The Daily Mail-ը։
Այս լուսանկարների շարքը բացահայտում է, թե ինչպիսի լքված տեսք ունեն ամայացած ծովափերը, ավարտին չհասցված հյուրանոցները և ճգնաժամի մեջ գտնվող երկիրը։
Լուսանկարիչներ Անդրեան և Մագդան լուսանկարել են Սինայի շրջանը, այդ թվում և Շարմ Էլ Շեյխ և Նուվեյբա հանգստավայրերը:
Նրանք շրջագայել են տարածքում և տեսել, որ վայրերի մեծ մասը, որոնք նրանք նախկինում այցելել էին, փակվում են։
Ռուսական ուղևորատար ինքնաթիռում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո British Airways և EasyJet ավիաընկերությունները դադարեցրել են Մեծ Բրիտանիայի և Շարմ էլ Շեյխի միջև թռիչքները մինչև 2016 թվականը, գրում է լրատվամիջոցը:
Երկրի արտգործնախարարությունը նախազգուշացրել է բրիտանացի զբոսաշրջիկներին Եգիպտոսում «ահաբեկչության մեծ վտանգի» մասին։




































