Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ԻՊ-ի դեմ համատեղ պայքարի դաշինք ստեղծել

00:00 • 30.11.15

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման բոլոր հակառակորդները պետք է միավորվեն «ժամանակավոր քաղաքական իրավիճակային դաշինքի» կազմում:

Ինչպես գրում է  Deutsche Welle-ն` նախարարի խոսքով` «ԻՊ-ի դեմ պայքարը պետք է գերագույն առաջնահերթություն դառնա ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ԱՄՆ-ի, Չինաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, արաբական երկրների կամ Գերմանիայի համար»:

Գերմանացի նախարարն ընդգծել է, որ կոալիցիայի նպատակը ԻՊ-ին թուլացնել է, դրա տարածման շառավղի սահմանափակումը, զինյալների պատրաստման ճամբարների վերացումը, քաղաքների ազատագրումը և նրանց նավթի առևտրից ստացվող եկամտից զրկելը:

 

Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ԻՊ-ի դեմ համատեղ պայքարի դաշինք ստեղծել