Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը դե յուրե ԱՀԿ լիիրավ անդամ է դարձել

12:26 • 30.11.15

Ղազախստանը նոյեմբերի 30-ից դե յուրե Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է դառնում։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գրում է gazeta.ru-ն։

 

«Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ղազախստանը դե յուրե Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է դառնում։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ԱՀԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին»,- ասել է երկրի նախագահը։

 

Նրա խոսքով՝ դա անկախ Ղազախստանի պատմության մեջ կարևոր փուլ է։

 

Ղազախստանն Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու մասին արձանագրություն է ստորագրել հուլիսի վերջին։ Այն պաշտոնապես կազմակերպության 162-րդ անդամը կդառնա դեկտեմբերի 15-ին։

 

 

Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը դե յուրե ԱՀԿ լիիրավ անդամ է դարձել