Փարիզում ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 289-ի

10:53 • 30.11.15

© JOEL SAGET / AFP

 

Փարիզում կլիմայի հարցերով համաժողովի անցկացման դեմ ցույցերի ընթացքում, որոնք հետո վերաճել են անկարգությունների, ձերբակալվածների թիվը հասել է 289-ի, գրում է gazeta.ru-ն։

Այդ տեղեկությունը հաստատել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը։

 

Նրա խոսքով՝ հանրահավաքի մասնակիցները պետք է հետևեն զանգվածային միջոցառումների անցկացման պայմաններին և չհասնեն բռնության։

 

Նշվում է, որ կազմակերպիչները հայտարարել են, որ ողջ աշխարհում՝ Ավստրալիայից մինչև Պարագվայ, բողոքի ակցիային մասնակցել է 570 հազար մարդ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տեղեկություններով՝ բախումների արդյունքում 174 մարդ է ձերբակալվել։

 

ՄԱԿ-ի Կլիմայի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը Փարիզում կմեկնարկի նոյեմբերի 30-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննարկել են կլիմայի շուրջ նոր համաձայնագրի նախապատրաստական ընթացքը, որը պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը:

 

Փարիզում ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 289-ի