«Բարև ձեզ». Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն իր ելույթը հայերեն ողջունելով է սկսել

11:54 • 30.11.15

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը խորհրդարանում իր ելույթն սկսելուց առաջ ներկաներին հայերեն է ողջունել, գրում է kitahaber.com-ը։

 

«Հարգարժան նախագահող, հարգարժան պատգամավորներ, բարև ձեզ»,-ասել է Փայլանն ու խոսել Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությունից՝ նրան համեմատելով պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հետ:


«Թահիր Էլչին սպանված լրագրող Հրանտ Դինքի նման «խաղաղության աղավնի» էր և հավատում էր խաղաղությանը»,-ասել է նա:

 

Հայ պատգամավորն ընդգծել է, որ Թահիր Էլչին սպանվել է, քանի որ Հրանտ Դինքի սպանության նման հանցագործությունները չեն բացահայտվում:

 

Փաստաբան Էլչին սպանվել էր Դիարբեքիրի Սուր քաղաքում` որոշ տվյալներով ոստիկանների ու զինված անձանց միջև բախման, այլ տվյալներով` մամուլի ասուլիսի ժամանակ` գնդակահարության զոհ դառնալով:

«Բարև ձեզ». Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն իր ելույթը հայերեն ողջունելով է սկսել