Պորոշենկոն Փարիզում կոչ է արել երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

16:58 • 30.11.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Փարիզում կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովի շրջանակում կարճ հանդիպումներ է ունեցել Ավստրիայի, Լատվիայի, Ռումինիայի նախագահների և Իտալիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Սլովակիայի և Հունաստանի վարչապետների հետ, գրում է gazeta.ru-ն։

 

«Նախագահն այդ երկրների առաջնորդներին կոչ է արել երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ նրա կողմից Մինսկի պայմանավորվածությունները չկատարելու պատճառով»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

Այդ խոսակցությունների ժամանակ քննարկվել է նաև ուկրաինացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցը։

 

Փարիզում անցկացվում է կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը։

 

 

Պորոշենկոն Փարիզում կոչ է արել երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները