Փարիզում կլիմայի հարցերով համաժողովը սկսվել է 1 րոպե լռությամբ. Պուտինի ու Էրդողանի հանդիպում նախատեսված չէ
Փարիզում մեկնարկել է Կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի համաժողովը: Այն սկսվել է մեկ րոպե լռությամբ: Համաժողովի մասնակիցները հարգել են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ ահաբեկչություններին զոհ է գնացել շուրջ 130 մարդ։
Համաժողովին մասնակցելու համար Փարիզում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ համաժողովի շրջանակներում Պուտին- Էրդողան հանդիպում նախատեսված չէ։
«Էրդողանի հետ հանդիպումներ չեն նախատեսվում: Խոսք չկա»,-ասել է Պեսկովը:










