Ափսոսում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների համար, քանի որ անձամբ շատ բան եմ արել այդ ուղղությամբ. Պուտինի մեկնաբանությունները Փարիզից

23:01 • 30.11.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզի կլիմայական հարցերով գագաթաժողովին հանդես է եկել Մոսկվա - Անկարա վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություններով:

Ռուսաստանյան ԶԼՄ-ների համապատասխան հաղորդումները` Tert.am-ի ամփոփման մեջ.

Խոսելով Սու - 24 օդանավի խոցման մասին` Պուտինն ասել է, որ ռուսաստանյան ռազմական օդանավը կարող էին խոցել «Իսլամական պետությունից» նավթի ներմուծման անվտանգությունն ապահովելու նպատակով:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը նոր ապացույցներ է ստացել առ այն, որ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից նավթ է հասնում Թուրքիա:  

ՌԴ նախագահը նշել է, թե կարևոր չէ այն, որ Էրդողանն անձամբ չի ընդունել Սու - 24-ը խոցելու որոշումը: Իսկ կատարվածը նա Անկարայի մեծ սխալ է անվանել:

Պուտինը նաև նշել է, որ անձամբ իր համար շատ ափսոս են հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնց կառուցման համար անձամբ ինքը երկար ժամանակ շարունակ շատ բան է արել: Սակայն միաժամանակ նա նշել է, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները վաղուց էին հասունացել։