Պուտինը Փարիզում չի մասնակցել լուսանկարվելու պաշտոնական արարողությանը

16:06 • 30.11.15

Փարիզում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների հարցերով համաժողովի ընթացքում տեղի է ունեցել լուսանկարվելու պաշտոնական արարողությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ արարողությանը չի մասնակցել:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն Փարիզում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Նշվում է, որ Կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովը մեկնարկել է ահաբեկչությունների զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համաժողովի շրջանակներում Պուտին-Էրդողան հանդիպում չի նախատեսվում։

Պուտինը Փարիզում չի մասնակցել լուսանկարվելու պաշտոնական արարողությանը