Պուտինը կարգադրել է վետերանի կարգավիճակ տրամադրել Սիրիա մարտական գործողությունների ուղարկված ռուսներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է քննարկել Սիրիա մարտական գործողությունների ուղարկված ռուսներին վետերանի կարգավիճակ տրամադրելու հարցը, գրում է gazeta.ru-ն։
Այդ մասին ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այդ հարցը պետք է քննարկվի մինչև դեկտեմբերի 20-ը:
«Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվում է քննարկել Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու հնարավորության մասին հարցը, որը նախատեսում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք մարտական գործողությունների համար ուղարկված ՌԴ քաղաքացիներին մարտական գործողությունների վետերանի կարգավիճակի տրամադրում»,- ասված է ՌԴ նախագահի հանձնարարականներում:
Նշվում է, որ այդ հարցի համար պատասխանատու է նշանակվել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:










