Սաուդյան Արաբիայում գումարներ են գտնվել աշխարհի ամենաբարձր երկնաքերի կառուցումն ավարտելու համար
Սաուդյան շինարարական ընկերությունը, որը զբաղվում է աշխարհում ամենաբարձր շենքի կառուցմամբ, հայտնել է, որ գումարներ է գտել նախագիծն ավարտին հասցնելու համար։
Ջիդա քաղաքում 170-հարկանի երկնաքերի շինարարության արժեքն արդեն գերազանցել է 2 միլիարդ դոլարը:
Սպասվում է, որ «Քինգդոմ Թաուեր» կամ «Բուրջ ալ-Մամլյակա» երկնաքերը կգերազանցի մեկ կիլոմետր բարձրությունը և նոր ռեկորդ կսահմանի աշխարհի ամենաբարձր շենքերի համար՝ առաջ անցնելով Դուբայի «Բուրջ Խալիֆայից»։
Այդ նախագիծը նախաձեռնել է սաուդյան արքայազն Ալ-Վալիդ բին Թալալը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:










