Ռուսական Սու-24-ի փրկված օդաչուն հանդիպել է կնոջը և 1 ամիս կմնա հոսպիտալում

13:44 • 30.11.15

Ռուսական Սու-24 ինքնաթիռի փրկված երկրորդ օդաչուն դեռ մեկ ամիս կմնա հիվանդանոցում: Նրա կինը վերջապես կարողացել է այցելել նրան, տեղեկացնում է LifeNews-ը:

 

«Բժշկական ցուցումներում անգամ խաղաղ ժամանակ ինքնանետված օդաչուները պետք է մեկ ամիս անցկացնեն հիվանդանոցում ու ամբողջական հետազոտվեն: Այդ պատճառով առաջիկա մեկ ամսում նա կմնա հոսպիտալում: Կինն արդեն նրան տեսել է Մոսկվայում, ամեն ինչ կարգին է»,-հաղորդել է ՌԴ հերոս, Լիպեցկի մարզի բնակչության հայրենասիրական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վլադիմիր Բոգոդուխովը:

 

Նրա խոսքով՝ զոհված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքի հետ աշխատում են հոգեբանները:


Ավելի վաղ թուրքական օդուժի հարձակումից փրկված օդաչու Կոնստանտին Մուրախտինը հայտարարել էր, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա խնդրելու է իրեն վերադարձնել շարքեր՝ սպանված հրամանատարի համար վրեժ լուծելու համար:

 

Պեշկովը սպանվել էր ինքնանետվելուց հետո՝ վայրէջքի պահին։ Ցամաքից նրա վրա կրակ էին բացել թուրքմեն զինյալները: Փրկարարական գործողության ժամանակ զոհվել էր նաև ծովային հետևակ Ալեքսանդր Պոզինիչը։

 

Ռուսական Սու-24-ի փրկված օդաչուն հանդիպել է կնոջը և 1 ամիս կմնա հոսպիտալում