Բրյուսելի և Լիլի միջև դիվերսիայի պատճառով գնացքների աշխատանքը կանգնեցվել է
Գիշերը Բրյուսելի և Լիլի միջև միջազգային արագընթաց գնացքների գծերը սպասարկող էլեկտրական մալուխը կտրվել է բելգիական Ատ քաղաքի շրջանում, գրում է interfax.ru-ն։
Ազդանշանային համակարգի մալուխը նպատակադրված վնասվել է մի քանի տեղից՝ երթևեկությունը կանգնեցնելու նպատակով: Այդ կարծիքն է հայտնել երկաթուղային ենթակառուցվածքները ղեկավարող Infrabel ընկերությունը:
Այդ դիվերսիան կանգնեցրել է Բրյուսելի և Փարիզի, Բրյուսելի և Լոնդոնի միջև Thalys-ի և Eurostar-ի գնացքները։ Կանգնել են նաև Ֆրանսիայի հարավի ուղղությամբ շարժվող մի քանի արագընթաց գնացքներ։
Վերականգնողական աշխատանքները շարունակվում են։










