Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող նավակ է շրջվել
Թուրքիայի արևմուտքում կիրակի օրը ներգաղթյալների տեղափոխող նավակ է խորտակվել։ Երկրի առափնյա անվտանգության ծառայությունը ջրից 222 մարդու է դուրս բերել, գրում է РИА Новости-ն` հղում անելով Anadolu գործակալությանը:
Ըստ աղբյուրի տվյալների` առափնյա անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ 4 նավակներ ուղևորվել են դեպի հունական Լեսբոս կղզի։ Գրեթե ափերին հասնելով` նավակներից մեկը շրջվել է:
Փրկարարները ջրից դուրս են բերել նավակում գտնվող փախստականներին: Ափ են դուրս բերվել նաև մյուս 3 նավակների ուղևորները: Նավակներում եղել են փախստականներ Սիրիայից, Պաղեստինից, Տիբեթից և Հնդկաստանից, նրանց թվում եղել է 65 երեխա և 41 կին։










