Ալժիրի խորհրդարանում նոր օրինագծի պատճառով ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ)

11:28 • 01.12.15

Ալժիրի խորհրդարանը երկուշաբթի ընդունել է նոր օրինագիծ, որը ենթադրում է երկրում բենզինի, գազի ու էլեկտրաէներգիայի գների զգալի թանկացում։

 

Սակայն օրինագծի վերաբերյալ քվեարկությունը խորհրդարանի դահլիճը վերածել է կռվահարթակի, որտեղ գլխավոր գործող անձինք եղել են ալժիրցի պատգամավորները։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել, ինչը, սակայն, ավարտվել է վիճահարույց օրինագծի ընդունմամբ։

 

Ալժիրի խորհրդարանում նոր օրինագծի պատճառով ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ)