Ասադը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը

09:37 • 01.12.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Պրահայում խաղաղության համաձայնագիր ստորագրելու հավանականությունն իրական հնարավորություն է համարել ու սատարել է այդ գաղափարին։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին նա հայտնել է Česká televize-ին տված հարցազրույցում:

 

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, թե չի հավատում,  որ սիրիական հակամարտության հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել Ֆրանսիայում:
 

«Սիրիացիները կասեն, որ խաղաղության համաժողով տեղի ունենալ չի կարող օրինակ Ֆրանսիայում, քանի որ այս երկիրն աջակցում է ահաբեկչությանն ու նպաստում է պատերազմին, այլ ոչ խաղաղությանը»,- հայտարարել է Ասադը:

 

Նրա խոսքով՝ Չեխիան կարող է խաղաղ համաձայնագրի համար հարթակ դառնալ՝ շնորհիվ իր հավասարակշռված դիրքորոշման։

 

Պատերազմի ընթացքում Սիրիայում 11 մլն մարդ զրկվել է տնից: Նրանց մի մասը մեկնել է այլ պետություններ, այդ թվում՝ Եվրամիության: Ասադի խոսքով՝ սիրիացիները լավ, հայրենասեր, ճիշտ մարդիկ են, չնայած նրանց թվում կան նաև ահաբեկիչներ։
 

Ասադը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը