Բուրկինա Ֆասոյում վերջին 28 տարվա ընթացքում առաջին անգամ նոր նախագահ է ընտրվել

08:49 • 01.12.15

Արևմտաաֆրիկյան Բուրկինա Ֆասո պետությունում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է Մարկ Կաբորեն, այդ մասին վկայում են ընտրական հանձնաժողովի տվյալները, գրում է Газета-ն:

 

2014թ. հոկտեմբերից ի վեր՝ նախագահ Բլեզ Կոմպաորեին իշխանությունից զրկելուց հետո, պետության ղեկավարի պարտականությունները կատարում էր ՄԱԿ-ում երկրի դեսպան Միշել Կաֆանդոն:

 

1960-ականներին Ֆրանսիայի գաղութների կազմից դուրս գալուց հետո Բուրկինա Ֆասոյում նախագահներ էին նշանակվում պետական հեղաշրջումներից հետո: Օրինակ՝ Բլեզ Կամպաորեն կառավարել է 1987-ից, այդ տարիներին անցկացված ընտրությունների արդյունքները վիճելի են համարվում:

 

Պետական հեղաշրջման նախորդ փորձը կատարվել է այս տարվա սեպտեմբերին` գեներալ Ժիլբեր Դյենդերեի գլխավորությամբ։


 

Բուրկինա Ֆասոյում վերջին 28 տարվա ընթացքում առաջին անգամ նոր նախագահ է ընտրվել