ԱՄՆ Պետդեպը Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության 5.000 էջ է հրապարակել
ԱՄՆ Պետդեպը հրապարակել է ևս 5.000 էջ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստարկղից։
Ինչպես և նախորդ նամակները, նորերը ներառում են ինչպես անձամբ Քլինթոնի ուղարկած նամակները, այնպես էլ նրան ուղարկվածները։
Լրատվամիջոցներում հայտնում են, որ այդ 5.000 նամակներից միայն 6%-ն են պարունակում տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման, փոխանցում է Вести-ն:
Այս անգամ հրապարակված նամակագրության հիմնական մասը Քլինթոնի և Պետդեպի աշխատակիցների նամակագրությունն է: Սակայն որոշ նամակներ նախատեսված են եղել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի համար։
Նշենք, որ Քլինթոնը պաշտոնավարման տարիներին գործնական նամակագրությունը վարել է իր անձնական էլեկտրոնային հասցեով։










