Ամստերդամում մեկնարկել է Լույսի փառատոնը (լուսանկարներ)

12:05 • 01.12.15

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում մեկնարկել է Լույսերի ամենամյա փառատոնը, որն այս տարի անցկացվում է 4-րդ անգամ և տևելու է մինչև 2016թ. հունվարի 17-ը։

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, այդ ողջ ընթացքում քաղաքի կենտրոնն ու այն շրջապատող ջրանցքները բառի բուն իմաստով կհայտնվեն բազմագույն լուսարձակների «իշխանության» տակ։

 

Հայտնի է, որ այս տարվա փառատոնի թեման «ընկերությունն է»։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ  Ամստերդամի տարբեր անկյուններում տեղադրված գույնզգույն լուսավորվող արձաններով ու քանդակներով առավելագույնս հիանալու համար նախապատվությունը պետք է տալ քաղաքով մեկ ջրային զբոսանքներին։

Ամստերդամում մեկնարկել է Լույսի փառատոնը (լուսանկարներ)