ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Թուրքիան ու Իրանը կարող են համատեղ աշխատել Սիրիայի հարցի կարգավորման ուղղությամբ. Օբամա

00:04 • 01.12.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Վաշինգտոնը կարող է համագործակցել Մոսկվայի և Անկարայի հետ  Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին Փարիզում հայտարարել է ԱՄՆ առաջնորդի` ազգային անվտանգության հարցով  փոխխորհրդական Բեն Ռոդսը:

Վերջինիս խոսքով ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Օբաման ընդգծել է. «ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Թուրքիան, արաբական աշխարհում դաշնակիցներն ու գործընկերները, Իրանը պետք բանակցություններ վարեն»:


 

ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Թուրքիան ու Իրանը կարող են համատեղ աշխատել Սիրիայի հարցի կարգավորման ուղղությամբ. Օբամա