Ուժգին սմոգի պատճառով Չինաստանում շուրջ 2000 ձեռնարկություն կփակվի (լուսանկարներ)

12:31 • 01.12.15

Չինաստանի իշխանությունները կարգադրել են փակել ավելի քան 2000 արդյունաբերական ձեռնարկություն՝ սմոգի պատճառով, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում երկրի քաղաքացիների համար:

 

Ներկայում օդի աղտոտվածության ցուցանիշը 24 անգամ գերազանցում է առավելագույն թույլատրելի սահմանը:

 

Մայրաքաղաքում օդում վնասակար նյութերի թույլատրելի սահմանը հասնում է խորանարդ մետրում 600 միկրոգրամի, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ այն չպետք է հատի մեկ խորանարդ մետրում 25 միկրոգրամը:
 

Շատ քաղաքացիներ դիմում են հիվանդանոցներ: Օդի աղտոտվածությունից ամենից առավել տուժում են երեխաները:


Իշխանությունները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում մնալ շենքերում, շատերը փողոց են դուրս գալիս դիմակներով: Պեկինում սմոգի պատճառով շատ ցածր տեսանելիություն է:

 


 

 

 

 

Ուժգին սմոգի պատճառով Չինաստանում շուրջ 2000 ձեռնարկություն կփակվի (լուսանկարներ)