Թուրքիայի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին

10:21 • 01.12.15

Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 30-ին վստահության քվե է տվել վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կառավարությանը, հայտնում է Reuters-ը:
 

Նոր կառավարության հաստատման օգտին քվեարկել է 315 պատգամավոր:

 

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայացել էին նոյեմբերի մեկին: Դրանցում հաղթել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ հավաքելով ձայների բացարձակ մեծամասնությունը: Նրա օգտին քվեարկել են ընտրողների 49.4 տոկոսը:
 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ներկայացրած կառավարության նոր կազմը։

 

Թուրքիայի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին