Բելգիայում հետախուզում են հայտարարել Փարիզի ահաբեկչությունների 2 կասկածյալի նկատմամբ
Բելգիայի դատախազությունը ակտիվ հետախուզում է հայտարարել Փարիզում ահաբեկչությունների գործով երկու նոր կասկածյալի նկատմամբ:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով Agence France Presse-ին:
Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց հետևանքով 130 մարդ էր զոհվել, Բելգիայի իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացնում ողջ երկրով մեկ:
Բելգիայի բանակն ու ոստիկանությունը տասնյակ հակաահաբեկչական արշավներ են իրականացրել, որոնց մեծ մաս անցկացվել է Մոլենբեկ թաղամասում, որտեղ հիմնականում մարոկացիներ են բնակվում:










