ՊՆ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյային և ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալին

18:10 • 04.12.15

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիին և ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսին:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:


Տիկին Ֆրանչեսկին շնորհակալություն հայտնելով Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում իրականացվող խաղաղության և կայունության պահպանման գործողություններին ՀՀ շարունակական աջակցության համար` նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և ԱՄՆ կողմը շարունակելու զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

 


 

ՊՆ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյային և ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալին